Ներմուծման ցուցանիշի նվազումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, դրա համար հարկավոր է լուրջ քննարկումներ իրականացնել եւ միջոցներ ձեռնարկել ներմուծման եւ արտահանման ծավալներն իրար մոտեցնելու համար։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ պետք է հասնել այն բանին, որպեսզի անցած տարվա քաղաքական փոփոխությունները վերածվեն տնտեսականի արդեն 2020 թվականին՝ ներդրողների ներգրավման միջոցով, որոնք օպերատիվ եւ հասկանալի փոփոխություններ են ցանկանում։ «Մեր քննադատությունն ուղղված է փոփոխությունների տեմպերի փոփոխությանը, որը որոշակի աստիճանով բավարարում է էներգետիկայի ոլորտում եւ չի բավարարում, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Այս իմաստով կարելի է դիմել հարեւանների, այդ նույն Վրաստանի փորձին»,- նշել է նա։ ԲՀԿ պատգամավորի համոզմամբ՝ խոշոր էներգետիկ նախագծերի իրականացումը եւ Հայաստանի էներգետիկ պոտենցիալի բարձրացումը եւս 500 մՎտ-ով կարող են նախադրյալներ ստեղծել էլեկտրաէներգիայի արժեքի իջեցման համար, ինչը լուրջ խթան կհանդիսանա տնտեսական այլ նախագծերի իրականացման համար։ Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ Բագրատյանը նկատեց, որ արդյունքները շոշափելի կլինեն 2020-ի սկզբին։ «ՀՆԱ աճը 7,1 տոկոսով, անշուշտ, լավ ցուցանիշ է, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է այդ ցուցանիշի ներառականությունը, այլ ոչ թե պարզապես թիվը։ Կարեւոր է այն, որպեսզի այդ աճը անդրադառնա բնակչության խոցելի շերտերի վրա»,- ասել է նա։ Լուրեր Հայա
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02