Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներով 10-րդ ինքնաթիռի ժամանման մասին, գրում է ria.ru-ն:
«C-400-ի մատակարարումը շարունակվում է նախատեսված ռեժիմով: Այդ գործընթացի շրջանակում «Մյուրթեդ» ավիաբազայում վայրէջք է կատարել տասներորդ ինքնաթիռը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Թե որքան ինքնաթիռ է անհրաժեշտ C-400-ի տեղափոխման համար, չի հստակեցվում:
Bloomberg-ին հղումով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կողմնորոշվել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցային փաթեթի ընտրության հարցում, այդ մասին կհայտարարվի հուլիսի 15-ից հետո:
Վարչակազմն ընտրել է պատժամիջոցների երեք փաթեթներից մեկը, որը դեռևս պետք է արժանանա Թրամփի հավանությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02