Տարածաշրջանային զարգացումների առումով վերջին օրերը շատ ինտենսիվ էին: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Առաջինը Բաքվում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողովը նոր ձեւաչափով` ՌԴ-Ադրբեջան-Իրան: Այդ նախաձեռնությամբ Ադրբեջանը հանդես էր եկել, այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ձնհալ կար: Այս եռակողմ հանդիպումը դեկլարացիայով ավարտվեց, որի մեջ որեւէ կերպ ղարաբաղյան խնդրի մասին հիշատակում չեղավ, այսինքն` ակնկալիքները, որոնք ուներ Ադրբեջանը ղարաբաղյանի հետ կապված` չիրականացան»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանն անդրադառնալով Թուրքիայի եւ Ռուսաստանի երկողմ հանդիպմանը` նշեց, որ այդ հանդիպումով տարածաշրջանում լարվածության լիցքաթափում տեղի ունեցավ, որը ձեռնտու է նաեւ Հայաստանին:
«Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծ դեր ունեցավ Թուրքիայի բավականին բարդ հարաբերությունները Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, նաեւ` Թուրքիայում հեղափոխության փորձը: Հարաբերությունների կարգավորման հարցում նաեւ տնտեսական գործոնը մեծ դեր ունեցավ` Թուրքիայի վրա շատ ծանր էին նստում Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցները: Իհարկե, թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորումը դրական կողմեր ունի Հայաստանի համար, քանի որ հարաբերությունների սրացման ժամանակ կային մարտահրավերներ Հայաստանի համար, որոնք ավելորդ գլխացավանք կարող էին լինել մեզ համար: Ղարաբաղյան հարցը պետք է եռակողմ եւ երկկողմ հանդիպումներում էլ շոշափված լիներ, սակայն, տեսանք, որ այն իրենց համար կարեւորագույն հարց չէր եւ դրան անդրադարձ չեղավ»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպման առաջնահերթ հարցը ապրիլյան պատերազմից հետո տարածարշրջանում սրացումների վերացման խնդիրն է եղել. «Պուտինի կողմից նույն բովանդակային հարցն նորից բարձրացվեց, որի գիծը տարվում է ապրիլյան պատերազմից հետո` ամեն ինչ անել, որպեսզի նոր սրացումներ չլինեն: Մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում եւ մենք մշտական անհանգստանալու կարիք ունենք: Երբ կա չլուծված խնդիր, կան բանակցություններ, այդ անհանգստությունը չի ավելանում կամ թուլանում օգոստոսին տեղի ունեցած հանդիպումներով»:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02