ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում, խոսելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին, հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մեկ դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է պաշտոնական կայքում և որտեղ ասվում է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: «Քաղաքական մակարդակի շփումներում և Եվրախորհուրդը, և Եվրամիությունը լիարժեք աջակցություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ դատաիրավական բարեփոխումների հարցում:
Հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե ինչ համակարգ է սա: Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ կապված, երբ հնարավորություն ունեցա արձագանքներ տեսնել, արձանագրեցի, որ կա կարևոր ու արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չենք ունեցել:
Չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որ չասեն, թե իրենց վրա են ուզում ձևել այս սահմանադրությունը: Կարևոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդը գնա քվեարկի, որ ասի՝ սա իմ սահմանադրությունն է, որ ամեն անգամ շնորհավորելիս մեզ չհիշեցնեն, թե չեք հիշում՝ դա ոնց ընդունվեց»:
Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ, այնինչ «համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս, թե ով կարող է տեր դառնալ դատական համակարգին, չի բացառվում, որ ՀՀ-ից դուրս են տեր փնտրում»:
Փաշինյանը շեշտեց, թե Հայաստանի դատական համակարգն անհամատեղելի է նոր իրողությունների հետ, «որովհետև ուզում է, որ փայտը ձեռքը տեր լինի, որ գլխին տա, երբ տերը չի տալիս փայտը գլխներին` անտեր են զգում»:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01