2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 1008 հոդված, որոնցից 74-ը եղել է բացասական, 39-ը՝ դրական, 895-ը՝ չեզոք։
Արմեն Սարգսյանը տևական ժամանակ է չի կարողանում վերականգնել իր դրական վարկանիշը լրատվական դաշտում։ Լրատվական վերլուծություններում շարունակում է օգտագործվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքն այն մասին, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ։ ՍԴ նախագահի շուրջ ծագած սկանդալը որևէ կերպ չի հանդարտվում, իսկ Արմեն Սարգսյանին մեղադրում են անգործության մեջ և հիշեցնում են նախագահին, որ նա Սահմանադրության գլխավոր երաշխավորն է։ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշել է, որ ափսոսում է, որ ժամանակին կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը։
Քննադատվել է նաև Արմեն Սարգսյանի՝ Սյունիքի մարզ ուղղաթիռով մեկնելը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրում չէր, ուղղաթիռը ժանգոտվելուց փաստորեն փորձել է փրկել Արմեն Սարգսյանը»։
Ակցիաներից մեկի ժամանակ ակտիվիստները Բաղրամյան 26-ի դռների մոտ պայթեցրել են այն քաղաքական գործիչների նկարներով փուչիկներ, որոնց աշխատանքից դժգոհ են եղել։ Այդ քաղգործիչների շարքում է եղել նաև Արմեն Սարգսյանը։ Այդ նույն ակցիան կազմակերպվել է Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին և մեծ հաշվով ուղղված էր հենց Արմեն Սարգսյանի դեմ, քանի որ ակտիվիստներն էլ իրենց հերթին պնդում են, որ Արմեն Սարգսյանն իր աշխատանքը պատշաճ ձեւով չի կատարում և խուսափում է հակադարձել Փաշինյանին։
Որոշ քաղաքական ուժեր կարծում են, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է ՀՀ վարչապետ դառնալ։ Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչները հայտնում են, որ թույլ չեն տա նման բան և կպայքարեն, եթե Արմեն Սարգսյանը որոշի վարչապետ դառնալ։
Այս բացասական լուրի ֆոնին հետաքրքրական է, որ IRI-ի հարցման համաձայն՝ նախագահի վարկանիշն անկում ապրելու փոխարեն աճել է։ Ըստ այդ հարցման՝ Արմեն Սարգսյանի վարկանիշն 81 տոկոս է, իսկ Փաշինյանի վարկանիշը 72 տոկոս է։
Արմեն Սարգսյանը պասիվացրել է իր հասարակական գործունեությունը, որովհետև նման քայլերը դրական վարկանիշ չէին ձևավորում։ Արմեն Սարգսյանը ՍԴ շուրջ ձևավորված սկանդալային իրավիճակի շուրջ պետք է անձամբ ելույթ ունենա, հայտնի իր հստակ դիրքորոշումը և այս հարցը մեկընդմիշտ փակի։
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
18:45
18:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02