դրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած նրան, որ Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է ազատ դավանանք, կառավարությունը սահմանափակում է կրոնական խմբերի իրավունքները, ինչը մասնավորապես վերաբերում է ոչ ավանդականներին:
Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանին առնչվող մասում, որում նշված է. «Պաշտոնատար անձինք սահմանափակում են այնպիսի հիմնարար ազատություններ, ինչպիսիք են ազատ հանրահավաքներն ու ազատ արտահայտվելը, և նեղացրել են քաղաքացիական հասարակության գործունեության համար տիրույթը:
Չնայած ոչ հավաստի տեղեկություններին՝ տեղի քաղբանտարկյալների-կրոնական ակտիվիստների թիվը կազմում է 46 (2014 թվականին նրանց թիվը եղել է 52) մարդ: Պարբերաբար ոստիկանական ռեյդեր են իրականացվում «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի, սալաֆիականների ու Ֆեթհուլլահ Գյուլենի հետևորդների (նուրսիներ) վրա»:
Զեկույցում հիշատակված է նաև 2015 թվականի նոյեմբերին Նարդարան ավանում կատարված հատուկ գործողությանը, որի ժամանակ կալանավորվել է 14 հավատացյալ՝ ներառյալ «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն:
Հետագայում ձերբակալությունները շարունակվել են, և ձերբակալվել է 38 մարդ: «Մուսուլմանական միասնություն» շարժումը որակվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք, սակայն իրավապաշտպան կառույցները կասկած են հայտնում մեղադրանքի հիմնավոր լինելու մասին:
Զեկույցի համաձայն՝ խոչընդոտներ են ստեղծվում կրոնական համայնքների գրանցման, երկիր կրոնական գրականություն բերելու, այն վաճառելու և տարածելու համար: Միևնույն ժամանակ սեմինարներ են անցկացվում կրոնական հանդուրժողականության մասին:
Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքային հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ բնակչության 96 տոկոսը մուսուլման են, որոնց 65 տոկոսը շիաներ են, 35 տոկոսը՝ սուննիներ:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55