Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ ձայն տալ ոչ թե իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը, այլ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությանը: Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
«Կարծում եմ, որ նախագահ Զելենսկիին հարկավոր է հնարավորություն տալ մեծամասնություն կազմելու համար՝ առանց զիջելու հին քաղաքական գործիչներին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տոկոսը կարևոր է»,- հայտնել է Սաակաշվիլին:
Քաղաքական գործչի խոսքով՝ նա չի ցանկանում, որ ձայները, որոնք կհավաքի իր կուսակցությունը, խանգարեն «Ժողովրդի ծառա» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելուն:
«Բուռն քննարկումներից հետո ես աջակցեցի նման որոշմանը: Մենք խնդրում ենք մեր կողմնակիցներին աջակցել մեծամասնական ընտրական համակարգով առաջադրված մեր թեկնածուներին, իսկ ցուցակներով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ձայն տալ «Ժողովրդի ծառա»-ին»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հուլիսի 21-ին: Ըստ սոցհարցումների՝ Զելենսկիի կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ուկրաինացիների 49,5%-ը: Ըստ հարցման՝ Սաակաշվիլիի կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ուկրաինացիների 5 տոկոսից քիչ զանգվածը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02