Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է ԱՄՆ-ից պահանջել այնտեղ ցմահ ազատազրկման դատապարտված, Գաճաճ մականունով հայտնի մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի Լոերայի կարողությունը, գրում է Daily Mail-ը:
Նախագահը կարծիք է հայտնել, որ թմրաբարոնի միջոցները, որն ԱՄՆ կառավարությունը 14 մլրդ դոլար է գնահատել, ինչպես նաև նրանից արդեն առգրավված գումարն ու գույքը պետք է նրա հայրենիք՝ Մեքսիկա վերադարձվի:
«Կարծում եմ՝ այն ամենը, ինչ առգրավվել է և կապ ունի Մեքսիկայի հետ, պետք է վերադարձվի մեքսիկացիներին: Իմ կարծիքով՝ ԱՄՆ կառավարությունը կհամաձայնի, սակայն մենք պետք է թղթաբանություն պատրաստենք»,- ասել է Լոպես Օբրադորը:
Օրերս հրապարակվել էր 62-ամյա Գուսմանի գործով վճիռը: Նա մեղավոր է ճանաչվել 25 տարի շարունակ հարյուրավոր տոննաների կոկաին, հերոին և մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ ու մարիխուանա ԱՄՆ մատակարարելու համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ դաշնային դատախազությունը փորձում է պարտավորեցնել Գուսմանին Միացյալ Նահանգներին շուրջ 12 մլրդ դոլարի չափով տուգանք վճարել, ինչը, դատախազների խոսքերով, հավասար է այն գումարին, որը Գուսմանի կարտելը վաստակել է ԱՄՆ-ում թմրաբիզնես իրականացնելու միջոցով:
Դատախազների խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունը կարիք չունի ապացուցելու, որ «Էլ Չապոն» վճարունակ է, իրենց մնում է միայն համոզվել, որ այդչափ գումար օրենքով կարելի է պահանջել, մինչդեռ նարկոբարոնի փաստաբանը նման պահանջն «ակադեմիական առաջադրանք» է անվանել՝ ընդգծելով, որ ԱՄՆ կառավարությունը չի կարողացել այդ միլիարդավոր դոլարներից անգամ մի փեննի հայտնաբերել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02