Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասաց նա:
Դեսպանը նկատեց, որ ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, բայց այն չի փոխվել:
Խոսելով վիզաների ազատականացման մասին, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար:
«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ»,- ասաց Սվիտալսկին:
Անդրադառնալով մամուլի ազատությանը, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ դա շատ կարևոր է, հատկապես հետհեղափոխության ժամանակահատվածում. «Դա, իհարկե, շուտ չի լինի, անհրաժեշտ է պատշաճ օրենսդրություն, կարգավորման դաշտ: Տնտեսական կենսունակություն է հարկավոր: ԵՄ-ն միտված է մամուլի համար անկախ միջավայր ստեղծելու համար»:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44