Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալ, սակայն միևնույն ժամանակ իրավունք ունի համագործակցելու այլ երկրների հետ, եթե դա իրեն ձեռնտու է, և ոչ ոք դրան չի կարող խանգարել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել է նորագույն F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային բացառելու որոշման մասին՝ ի պատասխան Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը և այդ երկիր մատակարարմանը: Անկարայի մասնակցությունը ծրագրին վերջնականապես կդադարեցվի մինչև 2020 թվականի մարտի վերջը:
«Թուրքիային ՆԱՏՕ-ից բացառելն անհնարին է, դաշինքում որոշումները կայացվում են կոնսենսուսով, և եթե մի երկիր էլ դեմ հանդես գա, որոշումը չի ընդունվի: Մենք ավելի քան 50 տարի ՆԱՏՕ-ի անդամ ենք, և շարունակում ենք անդամ հանդիսանալ: Բայց միևնույն ժամանակ ոչ ոքի չենք պատկանում: Թուրքիան բաց է ամբողջ աշխարհի համար: Որտեղ նրա շահերն են, այնտեղ էլ կգնանք, և ոչ ոք դրան չի կարող խանգարել»,- ասել է Չավուշօղլուն TGRT հեռուստաալիքի եթերում:
Նա նաև նշել է, որ թեև Թուրքիան ցանկանում է Եվրամիություն մտնել, սական «չի նստելու և անվերջ սպասի նրա դռների մոտ»:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին հաղորդագրություններով:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02