«Հրապարակ» թերթը գրում է. «5-րդ ալիքն օրերս «նավասելյե» կանի, այն արդեն տեղափոխվել է նոր հասցե` «Էրեբունի պլազա»։ Տեղափոխվե՞լ եք արդեն՝ հարցրինք ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանին։ «Այո, արդեն տեղափոխվել ենք, սակայն նոր եթերաշրջանի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, կարծում եմ՝ բավականին հետաքրքիր շարքեր կանենք` բազմաժանր հաղորդումներով»:
Քաղաքական հաղորդումների մասի՞ն է խոսքը։ «Բոլոր շերտերի մտածող մարդկանց համար հաղորդումների»: Բա ձեզ որտեղի՞ց գումար, որ կարողացել եք նման ստուդիա ունենալ։ «Եթե անկեղծ, ապա տաղավարները շատ չեն, ու եթե ավելի անկեղծ` ստանդարտ պայմանները, որպես այդպիսին, ավելի վատն են, քան նախկին` Մելիք-Ադամյանի ստուդիայում էին։ Նորն ավելի մոդեռն է` քչով շատ արդյունք ապահովելու սկզբունքով ենք առաջնորդվել»: Բա եթե Մելիք-Ադամյանում ավելի հարմար էր, ինչո՞ւ եք գնում․ ՀՀԿ-ի հետ են ձեզ ասոցացնում, դա՞ է պատճառը։ «Ոչ, իհարկե, այնտեղ բոլորով լցված էինք իրար գլխի, էստեղ սենյակները շատ են, տաղավարներն այլ են»:
Բոլոր դեպքերում, ձեր անունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Բոլոր դեպքերում, կան նաև հեռուստատեսություններ, որոնց անունն էլ կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ. չեք կարող, չէ՞, որևէ մեկին համոզել, որ «Ազատություն» ՌԿ-ն Նիկոլ Փաշինյանինը չէ, որ Հ1-ը բացառապես իրենց չի ծառայում։ Հետո՞ ինչ, որ «Հայկական ժամանակը» գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընդդիմադիր լրատվամիջոցին հարցազրույց է տվել։
«Արմնյուզն» ընդդիմադի՞ր է։ Ում ինչ հարմար է, դա է ասում, ու եթե մենք «Քոչարյանի հեռուստատեսությունն» ենք, շատ լավ, մենք դրանից չենք ամաչում՝ անկախ որևէ մեկի կարծիքից, մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքն ենք կատարում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47