ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հանդիպել է Google-ի, Intel-ի եւCisco-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ, որպեսզի քննարկի իրավիճակը Huawei-ի շուրջ, եւ համաձայնել է օպերատիվ կերպով դիտարկել նրա հետ առեւտրի արտոնագրերի տրամադրման հարցը մի շարք ընկերությունների, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ինչպես նշվում է, Թրամփը յոթ խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում «կառուցողական քննարկում է անցկացրել մի շարք տնտեսական հարցերի վերաբերյալ, ներառյալ ԱՄՆ-ում արագ զարգացող աշխատաշուկան, անարդար միջազգային առեւտուրը եւ 5G տեխնոլոգիաները»։ «Ընկերությունների ղեկավարները վճռական աջակցություն են հայտնել նախագահի քաղաքականությանը, ներառյալ սահմանափակումները... Huawei ընկերության հեռահաղորդակցային սարքերի գնման եւ վաճառքի մասով»,- ասվում է հայտարարությունում։ Բացի այդ, ինչպես ասել է Սպիտակ տունը, ընկերությունների ղեկավարները «խնդրել են ժամանակին տալ առեւտրի նախարարության արտոնագրերը, եւ նախագահը համաձայնել է»։ ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի կեսին չինական Huawei ընկերությունը մտցրել էր սեւ ցուցակ, որը փակում է ըկերության ճանապարհը ամերիկյան արտադրողներից բաղադրիչների եւ տեխնոլոգիաների գնման հարցում։ Բացի այդ, Huawei-ը այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ առանց համապատասխան արտոնագրերի։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02