«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ: Մենք փորձեցինք Տիգրան Խաչիկյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»: Միայն դա՞, այլ պատճառաբանություններ` աշխատանքի հետ կապված, չե՞ն եղել։ «Ոչ, որեւէ այլ` մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացքում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչը չափազանց արդյունավետ գործիք է` օպերատիվ վիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար… հնարավոր է` իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար, ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»։ Դուք ուսանողական ընկերնե՞ր եք եղել։ «Որպես այդպիսին` ոչ, մեկ տարվա տարբերությամբ ենք ուսանողներ եղել»: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է Ստամբուլյան կոնվենցիային։ «Կոնվենցիան, գոնե այս պահին, իր առանձին դրույթներով ենթակա է լրացուցիչ մեկնաբանության»։ Հնարավո՞ր է աշխատանքից ազատման պատճառը դա էր։ «Պետք է իրենց հարցնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56