Անհայտ անձինք թալանել են Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Թիերի Բրետոնի փարիզյան բնակարանը՝ վերջինիս տիկնոջ հետ փակելով զուգարանում և տանելով ավելի քան 55 հազար եվրոյի ապրանք: Այս մասին հայտնում է France Info պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը:
Բրետոնը, որը ներկայում գլխավորում է Atos ընկերությունների խումբը, և նրա կինն արդեն պառկել էին քնելու, երբ երկու սևազգեստ անհայտ անձինք ներխուժել են նրանց բնակարան և սկսել ծեծել զույգին՝ հարվածներ հասցնելով, մասնավորապես, դեմքին:
Այնուհետև գողերը նախկին նախարարին սպառնացել են ատրճանակով՝ պահանջելով բացել չհրկիզվող պահարանը, որտեղ պահված են եղել նրանց զարդերը։ Բրետոնը ենթարկվել է, որից հետո տանտերերին և նրանց վարորդին փակել են զուգարանում:
Հանցագործներն իրենց գործն ավարտին հասցնելուց հետո արագ հեռացել են բնակարանից:
Գողացված իրերի ընդհանուր արժեքը, այդ թվում՝ ադամանդե ապարանջանի ու ոսկու ձուլակտորի, գնահատվում է ավելի քան 55 հազար եվրո:
Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02