Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որ ՀՅԴ-ն առաջիկայում սկսելու է հանրային լայն քննարկումներ, ասաց, որ չգիտի՝ ինչ են նկատի ունեցել՝ գրելով դա, սակայն իրենք շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքները, այդ թվում՝ մարզային կազմակերպական կառույցներում։
«Մենք Հայաստանի ամբողջ տարածքում ունենք կազմակերպական միավորներ, 30-ից ավելի սեփական գրասենյակներ, որոնք բաց են, պարբերաբար այցելություններ ենք անում, սա նորմալ կուսակցաշինական գործունեություն է, որ անում ենք»,– ասաց նա:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՅԴ-ի նախաձեռնած քննարկումները կայանալու են մարզերում։ Նախատեսում են նաև քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում և Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ այլն), որպեսզի վերլուծեն եւ գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ նշված քաղաքներում նախատեսված կոնֆերանսներ, ֆորումներ չկան, սակայն սեպտեմբերին պատրաստվում են մեծ ֆորում կազմակերպել, որի մանրամասներին ավելի ուշ կանդրադառնան. երբ ֆորմատը կհստակեցվի: «Կոնֆերանսը և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ Արցախի հիմնահարցի վերաբերյալ քննարկումներ է ներառելու: «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի շրջանակում է տեղի ունենալու հանդիպումը»,– հավելեց նա:
Հարցին՝ քաղաքական տարբե՞ր ուժեր են ներգրավվելու քննարկումներում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ ձեռնպահ կմնա մանրամասներ հայտնելուց, քանի որ դրա մասին վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02