Երկրի վրա տաքացման տեմպերը վերջին երկու հազար տարվա ընթացքում տակավին երբեք այսքան բարձր չեն եղել, իսկ ջերմաստիճանի աճը չի ընդգրկել այդպիսի ընդարձակ շջաններ ամբողջ աշխարհում, ինչպես այժմ: Այս եզրակացությանն են հանգել Բեռնի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature եւ Nature Geoscience հանդեսներում:
Հրապարակված հաշվետվության մեջ նշված Է, որ մոլորակի պատմության մեջ մեկ անգամ չեն եղել ցրտացումներ եւ տաքացումներ: Մասնավորապես, փոքր սառցային շրջանը շարունակվել Է 1300-ից մինչեւ 1850 թվականը: Գիտությանը հայտնի Է նաեւ, որ փոքր սառցային շրջանին X – XIII դարերում նախորդել Է փոքր կլիմայական օպտիումը՝ համեմատաբար տաք եւ հանդարտ եղանակը: Բեռնի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Ռաֆայել Նյուքոմի ղեկավարությամբ հանգել Է եզրակացության, որ Երկրի վրա համատարած միաժամանակյա ցրտացում կամ տաքացում վերջին երկու հազար տարվա ընթացքում չի եղել: Ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները շվեյցարացի գիտնականներին հնարավորություն են ընձեռել պարզելու, որ «նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճանները տարբեր են եղել» Երկրի «տարբեր շրջաններում»:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ այժմ տեղի են ունենում սկզբունքորեն այլ կլիմայական փոփոխություններ, քան այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու հազար տարվա ընթացքում: Նրանց կարծիքով XX դարը եղել Է ամենատաքը 20 դարերի ընթացքում:
Դրա վկայությունները փորձագետները գտել են Երկրի մակերեւույթի ավելի քան 98 տոկոսի վրա: «Դա վկայում Է այն մասին, որ կլիմայի արդի փոփոխությունը չի կարող բացատրվել պատահական փոփոխություններով, այլ բացատրվում Է CO2-ի եւ այլ ջերմոցային գազերի անտրոպոգեն Էմիսիայով: Տաքացման շրջանն այժմ ազդում Է ամբողջ մոլորակի վրա միաժամանակ, իսկ գլոբալ տաքացման արագությունը երբեք այդքան բարձր չի եղել, ինչպես այժմ»,- եզրափակել են փորձագետները։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02