Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը գոհ չէ ակումբի ուսումնամարզական հավաքից, որով թիմը նախապատրաստվել է Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մեկնարկին:
Լրագրողների հետ զրույցում Բիչախչյանը շեշտեց, որ հավաքն անցկացրել են ռուսական Կրիմսկ քաղաքում, որի ընթացքում սպասվածից քիչ ընկերական խաղեր են անցկացրել:
«Մինչ առաջնության մեկնարկը ֆուտբոլիստները 3 օր հանգիստ ունեն, որից հետո նորից կսկսենք նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը: Այս պահի դրությամբ դեռ մի քանի ֆուտբոլիստների հետ կապված հարցեր կան, որոնք չենք բարձրաձայնում: Հույս ունեմ, որ «Բանանց»-ի դեմ տնային խաղից առաջ կունենանք վերջնական պատկերը, թե ինչ թիմով ենք մասնակցելու գալիք առաջնությանը»,-ասաց մասնագետը:
Բիչախչյանի խոսքով` մեկնարկող առաջնությունում ոչ մի թիմ չի ուզում ետ մնալ մրցակցությունից: «Իմ կարծիքով, մեկնարկող առաջնությունում առավելություն կարող է ունենալ «Արարատ-Արմենիա»-ն, բայց ամեն ինչ որոշվելու է դաշտում: Պարզ է, որ մեզ մոտ անցած տարվա համեմատ ակնկալիքներն ավելի շատ են լինելու (նախորդ մրցաշրջանում «Շիրակ»-ը 7-րդն էր-հեղ.)»,-առանձնացրեց նա:
«Այժմ, ընդհանուր առմամբ, չեմ կարող թիմի ներուժը գնահատել: Սակայն «Շիրակ»-ը չի հրաժարվելու իր որդեգրած կադրային քաղաքականությունից` առաջին հերթին խաղալու հնարավորություն կտանք խոստումնալից հայ երիտասարդներին»,-եզրափակեց նա:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Շիրակ»-ը օգոստոսի 2-ին կհյուրընկալի «Բանանց-ին»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55