Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5% աճ: Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3,4 տոկոս: Հատկանշական է, որ մայիսին այդ ցուցանիշը եղել է 7,3 տոկոս, իսկ ալրիլին՝ 9,5 տոկոս: Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքն աճել է 6,9 տոկոսով (հունիսը՝ նախորդ տարվա հունիսի 1կատմամբ՝ 12,8 տոկոսով): Շինարարությունն առաջին կիսամյակում աճել է 4,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով: Ծառայությունների ծավալն առաջին կիսամյակում աճել է 15,3 տոկոսով, սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,6 տոկոսով եւ կազմել 179 հազար 783 դրամ: Ընդ որում, պետական ոլորտում աշխատավարձն աճել է 6,4 տոկոսով, մինչդեռ մասնավոր ոլորտում՝ 3,9 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 0,1 տոկոսով: Այս տարվա ընթացքում առաջին անգամ աճել է արձանագրվել արտահանման ոլորտում. Այն կազմել է 9,9 տոկոս (4 ամսում գրանցվել է 8,6 տոկոսի անկում): ներմուծումն աճել է 18,9 տոկոսով (4 ամսում նվազել է 1,9 տոկոսով): Կան նաեւ բացասական ցուցանիշներ. Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, որի վերաբերյալ տվյալները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, արձանագրվել է 7,4 տոկոսի անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,5 տոկոսով:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02