Լցանավերի վրա հարձակումից եւ անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության աճն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ստիպեց կոալիցիոն դաշնակիցներին կոչ անել պաշտպանել Պարսից ծոցում իրենց նավերը, գրում է Bloomberg-ը: Այս շաբաթ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան խնդրեցին իրենց բացառել՝ ԱՄՆ-ին միանալու փոխարեն: «Եվրոպական նախաձեռնության ստեղծման ձգտումը հստակ ազդանշան է, որ Եվրոպան հետ է քաշվում ԱՄՆ-Իրան հարաբերություններին չմիջամտելու համար»,- ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում Մերձավոր Արեւելքի հարցերով ծրագրի տնօրեն Ջոնաթան Ալտերմանը: Այդ միտքն աջակցել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հայտարարելով, որ Եվրոպան ցանկանում է միջոցներ փնտրել Իրանի հետ հարաբերություններում լարվածություն թուլացնելու համար: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, սակայն, հայտարարել է, որ այդ ջանքերը «փոխլրացնող» են: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պառլիի խոսքով՝ Պարսից ծոցում նավերի պաշտպանության հարցով եվրոպական նախաձեռնությունը տարածաշրջան հավելյալ նավերի ուղարկում չի պահանջում: «Մենք շփումներ ունեցել ենք Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ: Դա թույլ կտա ներդրում կտարել Պարսից ծոցում անվտանգության ապահովման, փոխադրումների գործում եւ իրավիճակի անկախ գնահատական ստանալ»,- ասել է նա: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջերեմի Հանթն իր հերթին հայտարարել է, որ եվրոպական ծովային նախաձեռնությունն ուղղված է լարվածության նվազեցմանը: Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ նավավարության ազատության պաշտպանության հարցով կհամագործակցի իր գործընկերների եւ դաշնակիցների հետ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ եվրոպական երկրները կարեւոր դեր խաղան նավերի պաշտպանության գործում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02