ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց հասցնելուց հետո «հաց բերող» անվանումը վաստակած Արթուր Սարգսյանի առողջական վիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին մեզ հետ զրույցում այսօր հայտնեց նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ղարաբաղյան պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանը հաշմանդամություն ունի, նա դժվար է քայլում.
«Եթե մայրը կողքը չի, ես կողքը չեմ՝ պարզ է, որ վատ է: Տանը եղած ժամանակ, եթե զուգարան գնար, պիտի հետեւից գնայինք, կամ լողանալու...հիմա ես չեմ պատկերացնում՝ ով պետք է հետեւից գնա: Նշանակում է՝ նա վատ է»,- ասաց եղբայրը՝ վստահեցնելով, որ երկուշաբթի պատրաստվում է Եվրոպական դատարան դիմել եղբորը կալանավորելու ապօրինի որոշման դեմ:
Խոսելով ներպետական ատյանների մասին՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ փաստաբան Տիգրան Եգորյանը զբաղվում է կալանքի բողոքարկմամբ, սակայն որեւէ արձագանք չկա:
Տիգրան Եգորյանը վերջերս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը: Նրա բողոքարկման համար հիմք էր հանդիսացել այն, որ Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է, սակայն կալանքի որոշումը չի հանվել: Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Նրան առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամներին, իսկ օգոստոսի 4-ից հետո նա մեղադրվում է այդ հոդվածներով նախատեսված արարքներին օժանդակելու համար: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Սարգսյանը կալանավորված է նախկին մեղադրանքի համար, այնինչ՝ մեղադրանքը փոխվելուն պես, պետք է փոխվեր նաեւ խափանման միջոցը:
Տիգրան Եգորյանից այսօր հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանը դեռ չի քննել նրա բողոքը: Նա բացասական պատասխան տվեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02