«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Եվ հետաքրքիր է, որ հաճախ խոսում եւ քննադատում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դերակատարում են ունեցել այդ կոնվենցիայի ստորագրման ժամանակ եւ ըստ էության ոչ մի կերպ չեն խոչընդոտել: Եվ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն այս իշխանությունների օրակարգում է: Այս մասին առկա են գործադիր իշխանութան բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հրապարակային դիրքորոշումները: Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրենք իրավասու բոլոր պետական մարմիններից ստացել եւ ամփոփել են կարծիքները ու փաթեթը` սահմանված կարգով ներկայացրել կառավարություն: Բացի այդ, մեզ հայտնեցին, որ նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը` Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Ինչպես հայտնի է` հուլիսի 26-ին էլ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Սակայն այս մասով դեռեւս նորություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան նախարարությունից նշեցին, որ նախարարն իր գրությամբ խնդրել է հնարավորության դեպքում արագ կարծիք տալ եւ հույս հայտնեցին, որ երկու երեք ամսից ավել չի տեւի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47