«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգեւավճար չեն ստացել։ Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխատակիցները մինչեւ այս տարի եռամսյակը մեկ պարտադիր ստանում էին պարգեւավճարներ։ Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։ Իշխանությունները հայտարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն ներկայումս այն 165 դոլար է։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգեւավճարների բացակայության մասին չբարձրաձայնեն. մասնավորաբար, տարածքային գրասենյակներում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրացավ, եւ կոմպենսացիան լինելու է ընկերության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմիաների հաշվին»։ Հիշեցնենք, որ թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված նախատեսվում է կրճատել 1500-2000 աշխատակից։ Թերթի աղբյուրը հաստատեց, որ, ըստ ամենայնի, նախատեսված կրճատումները տեղի կունենան առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02