ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։ Միություն, որը շաղախված է Աստծո օրհնությամբ և սիրով։
Ընտանիքը նաև միասնական արժեքների համախումբ է, որի մեջ մեծանում ու դաստիարակվում են մեր երեխաները։
Եվ այդ արժեքների մեծ մասը մենք ստացել ենք մեր պապերից՝ որպես ավանդ, որպես ավանդություն։
Ավանդությունը մեր ընտանիքի ամրության հիմքն է։
Ընտանիքը կնոջ և տղամարդու միություն է, որտեղ Աստված է որոշել՝ ո՛վ է տղամարդ և ո՛վ է կին։ Եվ մեր երեխաները պետք է ունենան տղամարդ հայր ու կին մայր։
Ընտանիքը սիրո միություն է, այլ ոչ բռնության։ Այս պատգամը մենք ստացել ենք մեր հոգևոր հայրերից, մեր իմաստուն պապերից, Մարիամ Աստվածածնից ու Ծովինարից»: