Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ, Գերմանական մարշալ հիմնադրամի ավագ փորձագետ Ջոնաթան Կացին հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսին Վաշինգտոնի այցի ընթացքում:
«Մեզ համար կարեւորագույն մարտահրավերն է, կարեւորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի «Թավշյա Հեղափոխությունը» բացարձակապես ներքին իրադարձություն էր», - Գերմանական մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված Ջոնաթան Կացին տված հարցազրույցում նշել է Մնացականյանը: Նրա խոսքով, պաշտոնական Երեւանը չի պատրաստվում որեւէ կերպ վտանգել թավշյա հեղափոխության ձեռքբերումներն ու խոստումները կտրուկ քայլերով արտաքին քաղաքականության ոլորտում.
«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը կառուցված է շատ նուրբ կերպ, որպեսզի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ ներառվի համագործակցությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ նահանգների հետ: Այնպես որ, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը»:
Արտգործնախարար Մնացականյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիթյան համագործակցության լավ օրինակ է, չնայած երկրների միջեւ եղած լուրջ տարաձայնությունների այլ ոլորտներում: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման մեջ, ասել է Մնացականյանը ամերիկյան վորլուծաբանին.
«Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին»:
amerikayidzayn.com
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02