Ձերբակալվել է ռուս բլոգերուհու սպանության մեջ կասկածվող տղամարդը. կնոջ մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայի արեւմուտքում գտնվող բնակարանում՝ ճամպրուկի մեջ: Այդ մասին երեքշաբթի՝ հուլիսի 30-ին Լենտա.ռու-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան: Իվանովայի խոսքով՝ կասկածյալն ավելի վաղ դատապարտված տղամարդ է՝ ծնված 1986 թվականին: Առաջիկայում նա կհարցաքննվի քննիչների կողմից եւ կմասնակցի քննչական այլ գործողություններում: Բլոգեր կնոջ սպանության մասին հայտնի էր դարձել հուլիսի 27-ին: 27-ամյա կնոջ՝ ճամպրուկի մեջ մերկ մարմինը հայտնաբերել էր տղամարդը, որից կինը վարձակալում էր բնակարանը: Զոհը բժշկական համալսարաններից մեկի ուսանողուհի էր եւ հայտնի բլոգեր, որն ուներ ավելի քան 80 հազար հետեւորդ սոցիալական ցանցերում: Նա գրում էր ուսման, դիմահարդարման եւ ճանապարհորդությունների մասին: ԶԼՄ-ները հաղորդել են, որ կնոջ սպանության պատճառը կարող էր լինել նրա նախկին երկրպագուի խանդը: Նշվել է, որ կինը պահպանում էր հարաբերությունները նախկին սիրեցյալի հետ, որը խանդում էր նրան այլ տղամարդկանց նկատմամբ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02