Մի քանի օր առաջ լրացավ Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ Նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։
«Ղեկավարի համար վախկոտությունը մի քիչ վտանգավոր կատեգորիա է: Թիկունքում զգում ես, որ կա մի ժողովուրդ, չափազանց հետաքրքիր պատմություն ունեցող ժողովուրդ: Կա մի երկիր, որը ծավալով մեծ չէ, բայց հոգևոր արժեքների առումով և բովանդակությամբ հզոր է:»Ռոբերտ Քոչարյան:
Սա ուժեղ մարդու, իրական ղեկավարի, երկրի համար մտահոգ մարդու խոսք է: Մարդ, ով եղել է պատերազմ հաղթող Նախագահ Արցախում, եղել է Նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Մեկ բան ինձ համար հստակ է. Նախագահ Քոչարյանը այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։ Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի Հերոսներից մեկը։ Ուրեմն պարզ է, որ նա պետք է ենթարկվեր ճմշման հզոր ալիքի մի մարդու կողմից, ով ապաշնորհ է, ով չի կարողանում տնտեսություն բարձրացնել, ով սեպեր է խրում և՛ արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Արցախի ու Հայաստանի միջև, և, ի վերջո մարդ , ով պարզապես հասարակ դասալիք է, ու չունի որևէ պատկերացում բանակի ու ռազմական գործի մասին: Եվ մի կարևոր փաստ էլ. մարդ, ով պարզունակ հիշաչար է, ու տառապում է վրեժխնդրության մոլուցքով:
Հ.Գ. Պարոն Նախագահը արժանի չէ նման վերաբերմունքի և անթույլատրելի է նման վերաբերմունքը: ԵՎ ես կարծում եմ որ մեր հասարակությունը և արդարադատությունը պետք է ամեն ինչ անի որ վերականգնի նրա բարի համբավը և իրավունքները:
Նախագահ Ռ. Քոչարյանը, քաղաքական բանտարկյալ է:
Հ.Գ.Գ. Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ:
Ռոբերտ Քոչարյան:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44