«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օրերս Հատուկ Քննչական ծառայությունն, այնուհետեւ Ազգային Անվտանգության ծառայությունն իրենց մոտ են հրավիրել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
Ինչպես հայտնի է` մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ էր գրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեծ արձագանք ստացավ եւ սկսվեց ուսումնասիրություն նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից: Այդ նամակի նախաբանում Շիրխանյանը երկրորդ նախագահի հեղինակած գիրքը որակում էր «ստերի հավաքածու»:
«Ուզում եմ թարմացնել հիշողությունդ մի քանի դրվագներով», – գրել էր Շիրխանյանը, ապա 23 կետերում ներկայացրել 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը: Շիրխանյանը իր նամակում Քոչարյանին մեղադրում էր արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում էր պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով:
Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նամակի հրապարակումից ամիսներ անց Վահան Շիրխանյանին իրենց մոտ են կանչել միանգամից երկու ուժային գերատեսչությունից:
Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները մասնավորապես Վահան Շիրխանյանից նամակի կետերի վերաբերյալ հիմնավորումներ են խնդրել, վերջինս էլ դրանք տրամադրել է նրանց՝ պարզաբանելով, թե որ տեղեկությունը որ գերատեսչության արխիվից է հնարավոր վերցնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Վահան Շիրխանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում միայն հաստատեց, որ հրավիրվել է այդ երկու կառույցների կողմից, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47