Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը 3 ամսով երկարաձգել է հունիսին ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի մահվան պատճառ դարձած ծեծկռտուքի մասնակիցներից 4-ի կալանքի ժամկետը, գրում է tass.ru-ն:
Գործով ձերբակալվածները՝ Արթուր Հակոբյանը, Համլետ և Հրանտ Հայրապետյան եղբայրները և գործազուրկ Սերգեյ Խոջայանը կալանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 2-ը:
Վոլոկոլամսկի քաղաքային դատարանն իր հերթին բավարարել է գործի մյուս մասնակիցների՝ շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի, Ռուդիկ Մանուկյանի և ՀՀ քաղաքացիներ Սահակ Սահակյանի և Նարեկ Ստեփանյանի նկատմամբ համանման միջնորդությունը:
Քրեական գործի հետաքննության շրջանակում հետախուզում է հայտարարվել Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ, որը խոստովանել է իր մեղքը սպանության համար, սակայն թաքնվում է ոստիկանությունից:
Հայաստանում 40 օր ժամկետով կալանքի տակ է առնվել գործում ներգրավված ևս մեկ անձ՝ Գուրգեն Աղայանը՝ Beer House բարի սեփականատերը, որտեղ և տեղի էր ունեցել կոնֆլիկտը: Նրան Ռուսաստան արտահանձնելու հարցը կորոշվի կալանքի ժամկետներում:
Հիշեցնենք, որ Նիկիտա Բելյանկինը սպանվել էր հունիսի 2-ին՝ միջամտելով մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում տեղի ունեցող ծեծկռտուքին և փորձելով պաշտպանել անհայտ տղամարդուն, որը ծեծի էր ենթարկվում 10 մարդու կողմից: Բելյանկինը դանակի հարված էր ստացել, որը մահացու էր եղել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02