«Փյունիկն» այսօր հյուրընկալվելիս կանցկացնի «Յաբլոնեցի» հետ ԵԼ որակավորման 2 փուլի դիմակայության ամենավճռորոշ հանդիպումը:
Մտածել, թե տանը հաղթել ենք 2-1 հաշվով և ուրեմն առավելություն ունենք, նույնն է, թե կտրվել իրականությունից: «Յաբլոնեցն» այն մրցակիցը չէ, որի հետ տնային խաղում գրանցված նման հաշիվը մեծ հույսերի առիթ լինի արտագնա խաղից առաջ:

Ալեքսանդր Տարխանովը թե՛ նախորդ խաղից հետո, թե՛ այսօր կայանալիք խաղին ընդառաջ նշել է, որ իր թիմը լավ առաջին խաղակես անցկացրեց, բայց երկրորդում դրվագներում զիջեց նախաձեռնությունը: Հայաստանյան խաղից առաջ «Փյունիկին» բախտը ժպտացել էր «Յաբլոնեցի»՝ Երևան ժամանելու հետ ունեցած խնդիրների տեսքով. չեխական թիմը Երևան էր ժամանել միայն խաղի գիշերը, մրցավայր՝ Գյումրի ուղևորվել էր խաղի առավոտյան: Առանց հանգստի, առանց մարզվելու նման խաղին մոտենալը իրեն զգացնել տվեց խաղադաշտում, բայց միայն առաջին խաղակեսում, երբ «Փյունիկը» կարողացավ 2 գոլ խփել, ստեղծել մի քանի գոլային պահեր ևս ու ոչ մի շանս չտալ մրցակցին: Նման կարգի մրցակցի հետ խաղում պահերի չիրացումը շռայլել չէր կարելի: Երկրորդ խաղակեսում «Յաբլոնեցը» ոչ միայն դրվագներում հավասարեցրեց խաղը, այլ նաև կարողացավ ճնշում գործադրել երևանյան թիմի վրա ու կրճատել հաշվի տարբերությունը:
Այո, «Փյունիկը» պատասխան խաղին մեկնել է հաղթողի դերում, բայց ֆավորիտ չէ: Տարխանովի թիմը պետք է խաղադաշտում մինչև վերջին շունչը կռիվ տա յուրաքանչյուր մետրի վրա, եթե գերնպատակը նախորդ տարվա հաջողությունը կրկնելն ու նորից 3-րդ փուլ դուրս գալն է:
Երևանյան թիմը մրցավայր մեկնելիս չի ունեցել այն խնդիրները, որոնց բախվել էր մրցակիցը՝ Հայաստան ժամանելիս. ակումբի ղեկավարությունը չարթերային չվերթ էր կազմակերպել ուղիղ դեպի Պրահա. հուլիսի 31-ի վաղ առավոտյան թիմը, անձնակազմն ու երկրպագուները մեկնեցին Չեխիա: Նախախաղային մարզումը կայացած է, Տարխանովն ու Մարկու Քրիստին հանդիպել են լրագրողների հետ: Ամեն ինչ պատրաստ է կարևոր խաղի համար:
Թիմը լավ է գիտակցում, որ այսօր դժվար խաղ է լինելու: «Յաբլոնեցը» ունի բարձր կարգ, մեծ փորձ ու խաղալու է տան պատերի ներսում: Բայց «Փյունիկն» ունի թե՛ լավ ներուժ, թե՛ լավ կատարողներ: Նախորդ խաղում կարելի էր օգտվել մրցակցի խնդիրներից ու հենց առաջին կեսում բարելավել վիճակը պատասխան խաղից առաջ: Տարխանովի թիմն այսօր պետք է մոռանա 2-1 հաշվով հաղթանակն ու ամեն ինչ սկսի զրոյից:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:22 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02