Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը: Ստորև ներկայացվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը՝ նվիրված այդ օրվան:
Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան է: Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռևս շատ քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների և ապրումների մասին:
Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների և նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են նոր կապեր հաստատել: Ճանապարհին և իրենց վերջնական նշանակակետերում, շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման: Մասնավորապես, երիտասարդ կանայք ենթարկվում են սեռական շահագործման և բռնության:
Աղքատությունը, բազմամարդ ու ոչ սանիտարահիգիենիկ պայմանները և արժանապատիվ աշխատանք գտնելու մարտահրավերները դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչները: Այս մարտահրավերները սրվում են ներկայիս համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Հաճախ համայնքները և քաղաքական գործիչները մեղադրում են միգրանտներին տեղացիներին աշխատանքից զրկելու մեջ՝ ենթարկելով նրանց էլ ավելի մեծ խտրականության ռիսկի: Այլ դեպքերում, գաղթող ծնողների կողմից լքված երիտասարդները բախվում են հոգեբանական և սոցիալական խնդիրների և էլ ավելի մեծ խոցելիության:
Հատկանշական է երիտասարդ միգրանտների ունեցած դրական ներդրումը այն հասարակությունների տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների հարստացման վրա, որտեղից նրանք սերում են, որտեղ հայտնվում են կյանքի բերումով և որտեղ ի վերջո հանգրվանում են: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու և իրենց կենսապայմանները բարելավելու համար: Իրենց հարազատ երկրներում ապրող ընտանիքներին աջակցելու համար նրանց կատարած դրամական փոխանցումները խթանում են տնտեսության զարգացմանը ողջ աշխարհում: Երիտասարդ միգրանտները, վերադառնալով տուն, հաճախ նպաստում են զարգացմանը' կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություններն ու գաղափարները: Եվ շատ դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում՝ ստանալով ֆինանսական և սոցիալական անկախություն:
Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա երկրորդ բարձր մակարդակի երխոսությունը միջազգային միգրացիայի և զարգացման հարցերի շուրջ: Կոչ եմ անում անդամ պետություններին ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային: Երիտասարդների հետ և նրանց համար աշխատելը իմ գլխավոր առաջնահերթություններից է: Երիտասարդության այս միջազգային օրը ես քաջալերում եմ անդամ պետություններին, երիտասարդական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերի գործել՝ նպաստելու բոլոր երիտասարդ միգրանտների իրավունքների պաշտպանությանը և առավելագույնին հասցնել երիտասարդական միգրացիայի զարգացման ներուժը:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55