ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակված Է Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ խորհրդական և «դարի գործարք» նախագծի իրագործող, տարածաշրջանային ուղևորություն է սկսել այդ նախագծի իրագործման համար: Քուշների այցն առաջին քայլն է «դարի գործարք» նախագծի քաղաքական բաժնի շնորհանդեսի համար:
Իր շրջագայության առաջին փուլում Քուշներն այցելեց Հորդանան: Այնուամենայնիվ նա Հորդանանում հանդիպեց այդ երկրի պաշտոնատարների սառը վերաբերմունքին: Հորդանանցի ակտիվիստներն ինտերնետային արշավ սկսեցին հակադրվելով Քուշների շրջագայությանը: Հորդանանի արհմիությունները դատապարտելով Քուշների այցը, հայտարարել են,որ «դարի գործարք» նախագիծը երբեք չի իրականանա, և Պաղեստինը միայն Պաղեստինի ժողովրդինն է լինելու, որի մայրաքաղաքն է լինելու Ղոդսը և Հորդանանն այլընտրանքային հայրենիք չէ»:
Իր ուղևորության հաջորդ փուլում, Քուշներն այցելեց բռնագրաված Պաղեստին և հանդիպում ունեցավ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի իրադարձությունները և «դարի գործարք» նախագիծը:
Ակնկալվում է, որ Թրամփի կառավարությունը բռնագրաված Պաղեստինում Քնեսեթի՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո, նախքան 2019 թվականի ավարտը ներկայացնի նախագծի կետերը: Սակայն Նեթանյահուի քաղաքական իրավիճակը շատ անկայուն է և նրա քաղաքական ապագան շարունակում է մնալ անորոշության մշուշի մեջ:
Հաշվի առնելով արաբական աշխարհի իրավիճակը, դիտորդները համոզված են, որ արաբական երկրների ղեկավարները դժվարությամբ են կարողանում բացասական պատասխան տալ Քուշների այդ կոչին: Վաշինգտոնում քաղաքական մի աղբյուր այդ մասին ասել է.«2019 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում, Թրամփը ներկայացնելու է խաղաղությանն ուղղված իր ծրագրի բովանդակությունը»:
Ի դեպ վերլուծաբանները Քուշների ուղևորությունը կապակցում են «դարի գործարք» նախագծին, հատկապես որ հունիսի սկզբին այդ նախագիծն ակնհայտորեն ձախողեց Մանամայում տեղի ունեցած կոնֆերանսում:
Փաստորեն Քուշներն ու իր թիմը այդ շրջագայություններով մտադիր են հերթական անգամ «դարի գործարք» հակապաղեստինյան նախագծի առաջմղման համար ինչ-որ կերպ քաղաքական աջակցություն ձեռք բերել ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրներից:
ԱՄՆ կառավարությունը մտադիր է «դարի գործարք» նախագիծն արդյունքի հասցնելով, այն որպես հաղթաթուղթ օգտվել ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում:
Մանամայի կոնֆերանսը նախագծի տնտեսական մասն էր, որը նպատակ ուներ կապիտալ ներգրավել «դարի գործարք» նախագիծն իրագործելու համար: Քուշները որպես նախագծի իրագործող որոշ ժամանակ խոստովանել էր, որ պաղեստինյան տարբեր խմբեր ձախողման մատնեցին Մանամայի կոնֆերանսը: Նույնիսկ Պաղեստինի ինքնավար վարչակազմը ևս այդ նախագիծն անընդունելի է համարում:
Մանամայի կոնֆերանսի ձախողմամբ, պետք է այդ նախագիծը ձախողած քայլ համարել,որը գոյատևելու շանս չունի: Ի դեպ Վաշինգտոնը, որ ներկայումս Իրանի հետ քաղաքական ու տարածաշրջանային առճակատման մեջ պարտություն է կրել, փորձում է «դարի գործարք» նախագծի իրագործմամբ, ձևացնել թե տարածաշրջանում քաղաքական կարևոր ձեքռբերում է ունեցել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02