Համացանցում մի ձայնագրություն է տարածվել, որը վերաբերում է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին հեռացնելու թեմային: Գաղտնի ձայնագրությունում ազգությամբ հայ օդանավակայանի աշխատակցի և օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչներից մեկի խոսակցությունն է:
Ձայնագրության մեջ խոսող հայ աղջիկը օդանավակայանի այն 29 աշխատակիցներից է, որոնք ստորագրել էին Սոչիի օդանավակայանից ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային հեռացման մասին հայտարարության տակ:
«Ինչո՞ւ էիր ստորագրել նամակի տակ, մեզ մոտ չեն սիրում, երբ դժգոհում են: Պետք է սպասեիր, լռեիր»,- ձայնագրությունում նշում է օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչը: Նա նաև հայտարարում է, որ ոչ բոլոր որոշումներն են օդանավակայանի ղեկավարության կողմից արվում, այլ «կան որոշ ծառայություններ»:
Հիշեցնենք, որ Սոչիի միջազգային օդակայանի աշխատակիցները հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ ընկերությունում տեղի է ունենում հայկական ազգանունով աշխատակիցների զանգվածային հեռացում:
«Մեր ձեռնարկությունում արդեն երկրորդ տարին է՝ շարունակվում են անձնակազմի կոշտ զտումները ազգային հատկանիշով, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցների: Մենք և մեր բոլոր գործընկերները ՌԴ քաղաքացի ենք, Սոչիի բնակիչ, հայրենասեր, նվիրված ավիացիային: Խնդրում ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ խտրականությունը: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների և թոռների ապագայի կայունության մեջ: Տվյալ խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել է, և եթե հաշվի առնենք նրանց ընտանիքիներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»,- ասվում է աշխատակիցների հայտարարությունում:
Ի պատասխան աշխատակիցների հայտարարության, Սոչիի միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը ևս հայտարարությամբ էր հանդես եկել՝ հերքելով օդակայանի աշխատակիցների պնդումները հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրականության վերաբերյալ:
«ԶԼՄ-ներում հայտնված իրականությանը չհամապատասխանող և ընկերության համար վիրավորական հաղորդումների կապակցությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կայացվող կադրային որոշումները միշտ հիմնվում են կորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում առկա էթնիկ նորմերի հիման վրա»,- ասվում է օդանավակայանի մամլո հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում էլ նշվում էր, որ այս հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03