Անցած օրը Թաիլանդի 6 նահանգի տարածքում առնվազն 14 պայթյուն է արձանագրվել: Հարձակման հետևանքով 4 մարդ զոհվել է, առնվազն 27 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հարվածի տակ են հայտնվել Փհուքեթ կղզին, Հուահին զբոսաշրջային քաղաքը, Թրանգ, Սուրաթհանի, Փհանգնգա, Չումփհոն նահանգները: «Մի շարք հրկիզումներ են եղել Քրաբի և Նաքհոնսիթհամարաթ նահանգներում: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ դեպքերը կապվա՞ծ են իրար հետ, սակայն մենք չենք բացառում այդ հնարավորությունը»,- հայտնել է Թաիլանդի ոստիկանության պաշոնական ներկայացուցիչ Քրիսան Փհաթթհանաչարենը:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Հուահին քաղաքում, որտեղ հինգշաբթի և ուրբաթ զոհվել է 2, վիրավորվել ավելի քան 20 մարդ, ներառյալ՝ 10 օտարերկրացի զբոսաշրջիկ: Քաղաքում ուժայիններն արդեն մի քանի չգործած ռումբ են հայտնաբերել:
Ականատեսների խոսքով՝ Հուահինում շատ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ փակ են: Զբոսաշրջիկներին խնդրում են իրենց հյուրանոցներից դուրս չգալ: Քաղաքում հնարավոր ռումբերի որոնման լայնածավալ գործողություն է ընթանում:
Թաիլանդի ոստիկանությունը բացառում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությունը պայթյուններին: «Իրավիճակը կապ չունի միջազգային ահաբեկչության հետ: Սա տեղական սաբոտաժ է՝ հաշվարկված զբոսաշրջության ազգային ինդուստրիայի քայքայման նպատակով»,- մամուլի համար ճեպազրույցի ժամանակ ասել է Փհաթթհանաչարենը:
Ներկայումս թաիլանդական ԶԼՄ-ներում քննարկվող գլխավոր վարկածներից մեկը վերաբերում է ահաբեկչությունների շարքի հետ երկրի հարավում գործող իսլամիստ անջատողականների մասնակցությանը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02