ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ իրավազորության շրջանակում Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման մասին՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնականը բանկն ու PDVSA պետական նավթային ընկերությունը, նշված է երեքշաբթի Սպիտակ տան տարածած փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վենեսուելայի իշխանությունների ամբողջ սեփականությունը կամ սեփականության մեջ բաժինը, որը գտնվում է ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվի ԱՄՆ-ում, կամ համարվում է կամ հետագայում կլինի Միացյալ Նահանգներից ցանկացածի (ֆիզիկական կամ իրավաբանական անձ – խմբ.) սեփականություն կամ նրա վերահսկողության տակ, արգելափակվում են»,- նշված է փաստաթղթում: Հրամանի մեջ «Վենեսուելայի իշխանությունների» տակ նկատի է առնվում «պետությունը եւ Վենեսուելայի կառավարությունը, ցանկացած քաղաքական ստորաբաժանում, գերատեսչություն կամ դրանց կառուցվածքներ, ներառյալ Վենեսուելայի Կենտրոնական բանկը եւ PDVSA-ն»: Ակտիվների արգելափակումը ուժի մեջ է մտնում օգոստոսի 5-ից: Հունվարի 28-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Վենեսուելայի PDVSA ազգային նավթագազային ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելափակելով ընկերության 7 մլրդ դոլարի ակտիվները եւ իր իրավազորության շրջանակում ընկերության շահերը, ինչպես նաեւ արգելել էր նրա հետ գործարքները: Սպիտակ տան տվյալներով՝ եւս 11 մլրդ դոլար կկազմեն նավթի մատակարարումներում կորուստները:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02