Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման վերաբերյալ դիտարկել է երեք կարևոր գործոն:
Նրա խոսքով՝ հանդիպումն ավելի շատ երկու երկրների նախագահների հաշտեցման հնարավորություն էր, քան երկու պետությունների մերձեցման:
«Սա շատ կարևոր կետ է, քանի որ չնայած հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2015 նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը, այնուամենայնիվ, դրա հիմքում ավելի անձնական խնդիր կար՝ պայմանավորված երկու նախագահների «տիտանական «Ես»-երի» բախումով: Սա բացատրում է ճգնաժամի լարվածությունը, սակայն նաև այն, որ ճգնաժամը տևական էր, և ավելի հեշտ էր այս դեպքում վերականգնել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է վերլուծաբանը:
Ռիչարդ Կիրակոսյանը հատկանշական է համարում նաև հաշտեցման համար ընտրված ժամանակահատվածը, որը թերևս նաև պայմանավորված էր Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձով:
«Սակայն ռուս-թուրքական մերձեցման հիմքում ընկած իրական պատճառը Թուրքիայի նախագահի ապաշխարելու քաղաքականությունն է, ինչպես նաև տնտեսական խնդիրները: Թուրքիայի տնտեսական խնդիրները տարան դեպի անկման առևտրի և զբոսաշրջության ոլորտներում, ընդհատվեցին մի քանի խոշոր երկկողմ ծրագրեր շինարարության և էներգետիկայի ոլորտներում: Ճգնաժամի հետևանքով դադարեցվեցին խոշոր գործարքներ, որոնք առնչվում էին Թուրքիայում ռուսական ատոմակայանի, ինչպես նաև գազատարի կառուցմանը»,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02