Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելել Է նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին: Ինչպես նշել Է TGCOM24 հեռուստաալիքը, խախտման համար տուգանքները կտատանվեն 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում: Այժմ սանդուղքին կհերթապահեն ոստիկանները: Հուլիսի կեսերին համանման միջոցներ են ժամանակավորապես սահմանվել Տրեւի շատրվանի մոտ:
Զբոսաշրջիկների չափից դուրս կուտակման պատճառով տեսուչները մարդկանց ցրել են մարմարե սպիտակ աստիճաններից, որոնք տանում են դեպի շատրվանը, եւ մի քանի ժամով փակել հուշարձանի մուտքը: Սանդուղքը, որը կառուցվել Է Հռոմի Բենեդիկտոս XIII պապի պատվերով եւ բացվել Է քրիստոնեության համար հոբելյանական 1725 թվականին, ամբողջացրել Է Իսպանիայի հրապարակի ճարտարապետական անսամբլը, որն այդպես Է կոչվել Վատիկանի օրոք այդտեղ Իսպանիայի դեսպանատան գտնվելու պատմական տեղի կապակցությամբ: Սուրբ Երրորդության եկեղեցին, դեպի ուր տանում են ավելի քան 130 աստիճանները, կառուցվել Է Պինչո բլրի գագաթին 140 տարի շուտ: «Բարկաչչա» («Մակույկ») շատրվանը, որը գտնվում Է սանղուղքի հենց հիմքի մոտ, հայտնվել Է 1629 թվականին: Իսպանական սանդուղքը հռչակվել Է անգլիացի ռոմանտիկ բանաստեղծների կողմից եւ հոլիվուդյան «Հռոմեական արձակուրդներ» (1953) ֆիլմում: XX դարում սանդուղքը հաճախակի օգտագործվել Է նորաձեւության ցուցադրությունների համար, որովհետեւ Իսպանիայի հրապարակի շուրջը գտնվում են Իտալիայի առաջատար նորաձեւության տների խանութները: Ամեն գարուն աստիճանները զարդարվում են ծաղիկներով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02