Եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց «զանգին է սպասում»: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր պահանջն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Հասան Ռոհանիին այն է, որ նրանք մանրակրկիտ մտածեն այն մասին, թե ինչպես են ահաբեկում տարածաշրջանը, և դադարեցնեն դա: Եթե նրանք ցանկանում են խոսել այն մասին, թե ինչպես կարող են որպես նորմալ երկիր իրենց պահել և ինչպես կարող են ազատվել պատժամիջոցներից, նրանք լավ գիտեն՝ ում պետք է այդ հարցով զանգահարել: Դա նախագահ Թրամփն է, և նա սպասում է նրանց զանգին»,- ասել է Օրտագուսը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմը կլիներ «բոլոր պատերազմների մայրը»: Նա այդ մասին հայտարարել էր երկրի արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ «Վաշինգտոնն այլևս Զարիֆին բանակցությունների համար առաջնային անձ չի համարում»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ Ջավադ Զարիֆի ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի նրա ներգրավմամբ բիզնես վարել, միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք արտգործնախարարն ԱՄՆ-ում ակտիվներ ունի: Ավելի ուշ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ է կիրառել, քանի որ իրեն ամերիկյան օրակարգին ուղղված սպառնալիք է համարում:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02