ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ օգոստոսի 9-ին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են զորամասում, պիլոտային ծրագրի համաձայն, վերջերս ներդրված պարենային ապահովման առանձնահատկություններին, ճաշել զինվորների հետ, ծրագիրն իրականացնող մասնավոր ընկերության պատասխանատուներից հետաքրքրվել գործընթացի հետագա զարգացման հեռանկարներով:
Գրիգորի Մարտիրոսյանը, անչափ կարևորելով ընկերության ղեկավարների պատրաստակամությունը տեղական տնտեսվարողների հետ համագործակցելու և առավելագույնս տեղական արտադրանքի վրա հիմնվելու առումով, վստահեցրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այս հարցում նրանց աջակցելու համար:
Պետական նախարարն ու ՊԲ հրամանատարը այցելել են նաև «Էյ բութս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն արդեն իսկ նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարում ՊԲ զինծառայողներին: Այստեղ հյուրերին ներկայացրել են գերմանական և չինական սարքավորումներով աշխատող գործարանի հնարավորություններն ու արտադրական գործընթացի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, մեծացնել արտադրական հզորության ծավալները:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44