«Անընդհատ անկայունություն է տարածում իր կոչերով, հայտարարություններով, ստեղծում է սկանդալներ, այնուհետև այդ սկանդալները որտե՞ղ է քողարկում, նոր սկանդալների տակ, անընդհատ թեմաները փոխելով, որովհետև երբ հասարակությունը սկսում է ընդվզել, հարցադրումներ անել, նա անընդհատ թեմաները փոխում է։
Առայժմ, ցավոք սրտի, սա աշխատում է։ Քանի օրինակ կարող եմ բերել։
Հիշեք անցյալ տարի այդ սկանդալային գաղտնալսումները։ Գործ էր հարուցվել, այդ գործի մասին ինչ-որ բան գիտե՞ք, չկա, փակել են և, ընդ որում՝ մեխը դրել էին այն հանգամանքի վրա, թե որտեղի՞ց, ո՞վ է իրականացրել այն, բայց բովանդակային մաս կար, որն ապացուցում էր, որ արդարադատության համակարգն անկախություն չունի, և ուղղակի միջամտություն էր դա։
Հիմա իր այս հարձակումները դատական համակարգի, Սահմանադրական դատարանի նախագահի վրա ուղղակի քաղաքական հետապնդումներ են թե անձի, թե ընդհանրապես համակարգի նկատմամբ։
Անընդհատ սկանդալներով փորձում է փակել… հիմա ասում է՝ 2014 թվականին պարզ էր, որ ՀՀ-ում որևէ կառավարման համակարգ գոյություն չունի։ Դե ֆակտո պատերազմող երկրի համար նման հայտարարություններում քրեական առումով հանցակազմ եմ տեսնում։ Սա է իմ գնահատականն իր հերթական պոպուլիզմի վերաբերյալ և, կրկնում եմ, սկանդալները թաքցնել նոր սկանդալների տակ։
Ինչպես հանցագործ աշխարհում է հայտնի, որտե՞ղ է ամենալավ տեղը դիակները թաքցնել, նոր դիակների տակ։ Սա է կատարվում նրա կողմից։ Այս գործելաոճն է որդեգրել և դրանով շարժվում է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02