Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Апрель» հեռուստաալիքի գույքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից: «Апрель»-ի, ինչպես նաև մի քանի այլ հեռուստաալիքների հեռարձակումը արգելվել էր օգոստոսի 7-ին՝ երկրի նախկին ղեկավարի ձերբակալման գործողության առաջին օրը: 2017 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աթամբաևը երկրի ղեկավարի պաշտոնը փոխանցել էր Սոորոնբայ Ժեենբեկովին: Կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործերի էին հարուցվել: Ինքը՝ Աթամբաևը, զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից, նրա դեմ տարբեր մեղադրանքներ էին առաջադրվել, որոնք նա չի ընդունում՝ պնդելով, որ իր դեմ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական բնույթ: Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ուժայինները գործողություն էին սկսել նախկին նախագահին ձերբակալելու ուղղությամբ, ինչը պատճառ էր դարձել նրանց և Աթամբաևի կողմնակիցների միջև լուրջ բախումների: Բախումներից տուժել էր 98 մարդ: Մեկ հատուկ ուժային մահացել էր: Աթամբաևը օգոստոսի 8-ի երեկոյան հանձնվել էր իրավապահներին:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02