Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը վրդովվել է, որ Բեռլինը չի ցանկանում ավելացնել պաշտպանական ծախսերը և սպառնացել է ամերիկյան ռազմակայանները տեղափոխել Լեհաստան: Այս մասին դիվանագետը հայտարարել է օգոստոսի 9-ին, հաղորդում է The Telegraph-ը:
Ինչպես գրում է պարբերականը, Գրենելի մեկնաբանությունը վկայում է Վաշինգտոնի դժգոհությունն առ այն, որ Անգելա Մերկելի կառավարությունը չի բարձրացնում պաշտպանության ծախսերը մինչև երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակով, ինչպես պահանջում է ՆԱՏՕ-ն:
«Ցավալի է կարծել, որ ամերիկացի հարկատուները շարունակում են վճարել Գերմանիայում ավելի քան 50 հազար ամերիկացի զինվորականների տեղակայման համար, սակայն գերմանացիներն իրենց (բյուջետային) հավելուրդը ծախսում են ներքին ծրագրերի վրա», − ընդգծել է Գրենելը:
Գերմանիան ծրագրում է պաշտպանության համար իր ծախսերն ավելացնել մինչև 1,37 տոկոս, սակայն արդեն 2023 թվականին դրանք կկրճատվեն մինչև 1,24 տոկոս:
Հաղորդվում է, որ այժմ Գերմանիայի ռազմակայաններում ծառայում են ավելի քան 33 հազար ամերիկացի զինվորներ և ևս 17 հազար քաղաքացիական աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սպառնացել էր դուրս գալ ՆԱՏՕ-ից, եթե եվրոպական կառավարությունները, հատկապես Բեռլինը, չբարձրացնեն պաշտպանական ծախսերը:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02