Օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մի որոշ մասը վերականգնվել է, և դրանց մեծ մասը վերաբերում են Մարտի 1-ի գործին:
Կորուսյալ փաստաթղթերի թեման առաջին անգամ պաշտոնական մակարդակով արծարծվեց հեղափոխության առաջին օրերին: Այս մասին առաջինը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հետո այդ մասին խոսեց նաև ԱԱԾ տնօրենը:
Ըստ Արթուր Վանեցյանի` Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ «Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Հարցին, թե նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են այդ փաստաթղթերի վերականգնումից հետո, Վանեցյանը պատասխանեց․ «Եկեք ես մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ, որ այո՛, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային, որոնց վերաբերյալ առաջիկայում, կարծում եմ, նախաքննություն իրականացնող մարմինը կհայտարարի»։
Հարց է առաջանում, իսկ ով կամ ովքեր են պատժվել նախ անհետացած ապա նաև վերականգնված փաստաթղթերի համար: Ի դեպ, այս տարվա մայիսի 8-ին՝ Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել»` կատարվածը որակելով հանցագործություն։
Հիմա, եթե խոսվում է վերականգնման մասին, պետք է նոր գործ հարուցվի պետական նշանակության թղթերի անհետացման գործով, և այդ արարքի հեղինակները պատասխանատվություն կրեն: Այլապես բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ իրականում ոչ մի անհետացած փաստաթուղթ էլ չի եղել: Հնարավոր է, որ դա եղել է շատ լավ մտածված շոու` հանրությանը Մարտի 1-ի գործի վրա կենտրոնացնելու նպատակով, որպեսզի մնացած կարևոր հարցերից հանրային ուշադրությունը շեղվի: Այժմ վստահաբար հնարավոր չէ պնդել, որ կորուսյալ թղթեր են եղել: Գուցե սրանք բոլորովին այլ թղթեր են, որոնք հայտնվել են, օրինակ` նոր ի հայտ եկած հանգամանքներով նոր նախաքննություն սկսելու համար:
Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են ասել, որ մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան: Ինչ-որ փուլում գործի սնանկությունը ջրի երես է դուրս գալու, և այդ պահից սկսած արդեն կարելի է կորուսյալ փաստաթղթերը խաղի մեջ մտցնել:
Հայկ Դավթյան
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02