ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդու են ձերբակալել, որը Facebook-ի իր էջում սպառնացել է գնդակոծել Walmart խանութը: Այս մասին ոստիկանության բաժանմունքը հայտարարել է Facebook-ի պաշտոնական էջում:
26-ամյա Ռիչարդ Քլեյթոնը ձերբակալվել է նահանգի ոստիկանության, ՀԴԲ-ի և Վինթեր Պարկ քաղաքի, որտեղ նա բնակվում է, համատեղ գործողությունների արդյունքում: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա օգոստոսի 6-ին իր էջում գրառում է հրապարակել, որը որպես սպառնալիք է գնահատվել. «Եվս երեք օր, և ես ետ կստանամ իմ AR-15-ը: Հաջորդ շաբաթ Walmart մի գնացեք»:
Քննիչները կարծում են, որ Քլեյթոնը ծայրահեղական գաղափարախոսության կողմնակից է և Facebook-ում բազմիցս սպառնալիքներ է հրապարակել կեղծ հաշիվներից:
Օգոստոսի 10-ին, 20-ամյա Դմիտրի Անդրեյչենկոն զրահաբաճկոնով և զենքը ձեռքին Միսուրի նահանգում մտել է Walmart խանութ: Նրան ձերբակալել են ահաբեկչական հարձակման սպառնալիքի մեղադրանքով, այժմ նրան մինչև չորս տարվա ազատազրկում է սպառնում:
Օգոստոսի 3-ին, ԱՄՆ Տեխաս նահանգում 21-ամյա Պատրիկ Կռուզիուսը զանգվածային հրաձգություն է իրականացրել Էլ Պասո քաղաքի Walmart-ի մոտակայքում: Զոհվել է 19 մարդ, 40-ը վիրավորվել են: Հարձակումից առաջ նա մանիֆեստ է հրապարակել, որտեղ ձևակերպել է իր տեսակետները. ահաբեկչական հարձակումը նա անվանել է հակազդեցություն ԱՄՆ «արտասահմանյան ներխուժմանը» և հարձակման հիմնական թիրախ է ընտրել լատինամերիկացիներին:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02