Թուրքիայի պաշտպանության նախարարը Սիրիայի կառավարական ուժերին նորից մեղադրել է ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարը խախտելու մեջ։
«Չնայած բոլոր դրական բանակցություններին և մտադրություններին՝ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են անօրինական հարձակումները»,-ասել է նախարարը:
Նա պնդել է, որ կառավարական ուժերը հաճախ հարձակումներ են գործում Իդլիբում Թուրքիայի դիտակետերի վրա, ինչն անընդունելի է։
«Մեր դեմ ուղղված հարձակումներին պատասխան տվեցինք և Ռուսաստանի միջոցով հասկացնել տվեցինք, որ շարունակելու ենք պատասխան տալ։ Այս գլխացավանքին վերջ դնելու համար Ռուսաստանի հետ շարունակում ենք բանակցել»։
Անդրադառնալով Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտւ պայմանների վերաբերյալ թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Աքարը նշել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Նրա խոսքերով՝ առաջիկայում ստեղծվելու է համակարգման կենտրոն, որպեսզի կողմերն ավելի մանրամասն քննարկեն այս հարցը։
Հիշեցնենք, որ թեև թուրքական մամուլը նշել էր, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։
ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինև 40 խորության անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02