Հոնկոնգի միջազգային օդանավակայանը, որը հակակառավարական ցույցերի պատճառով չեղարկել էր օրվա բոլոր մեկնումներն ու ժամանումները, վերսկսել է աշխատանքը, սակայն հարյուրավոր չվերթներ հետաձգվել են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:
Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ներխուժել էին օդակայան և զբաղեցրել թռիչքների սպասասրահը, ևս հազարը շարունակում էին նստացույց անել ժամանումների սրահում, ինչով պայմանավորված օդանավակայանի աշխատանքը կաթվածահար էր եղել: Օդանավակայանի ղեկավարությունը հրահանգել էր չեղարկել բոլոր չվերթները մինչև օրվա վերջ:
Այժմ, տեղեկությունների համաձայն, սպասասրահներում հսկայական հերթեր են գոյացել: Ուղևորներից շատերն այլընտրանք չունենալով` քնել են գետնին: Նշվում է, որ վայրէջքների սրահում փոքր-ինչ հանգիստ է: Կան ցուցարարներ, որոնք պարզապես քայլում են պաստառներով:
Հանգստյան օրերին իրավապահների և արտահանձնման մասին օրենքի հակառակորդների միջև տեղի ունեցած դաժան բախումներից հետո ցուցարարները մարդկանց կոչ են անում միանալ իրենց՝ արտահայտելու դժգոհությունը: Կիրակի շուրջ 40 մարդ տուժել է ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով: Հիշեցնենք, որ Հոնկոնգի իշխանություններն ապրիլին օրենք են ներկայացրել, որով թույլատրում են Չինաստանում քրեական հետապնդման ենթակա անձանց արտահանձնումը մայրցամաք:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02