Coach ապրանքանիշը, Givenchy ֆրանսիական նորաձևության տունը և Versace իտալական նորաձևության տունը ներողություն են խնդրել չինացի գնորդներից՝ իրենց շապիկների վրա առկա գրառումների համար: Նման կերպ ընկերություններն արձագանքել են իրենց արտադրանքը բոյկոտելու կոչերին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Givenchy-ն, որն իր շապիկների վրա Հոնկոնգն ու Թայվանը նշել է որպես Չինաստանից անկախ տարածքներ, նախընտրել է ներողություն խնդրել չինական Weibo սոցիալական ցանցում:
«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը տեղի ունեցած սխալների համար, որոնք օգտատերերի շրջանում քննարկման պատճառ են դարձել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք թույլ տրված անփութության համար: Givenchy-ն միշտ հարգել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և հավատարիմ է եղել միասնական Չինաստանի սկզբունքին»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Coach-ի ներողությունը հայտնվել է Twitter-ում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ շապիկների դիզայնում «անփութությունը» թույլ է տրվել դեռ 2018 թվականին, որից հետո ամբողջ խմբաքանակը հանվել է վաճառքից:
Ավելի վաղ համանման մեղադրանքներ էին հնչել նաև Versace նորաձևության տան հասցեին, որի շապիկների վրա Չինաստանից առանձին տարածքներ են ներկայացվել Հոնկոնգն ու Մակաոն:
Իտալական Versace նորաձևության տան փոխնախագահ և գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն ներողություն է խնդրել շապիկների մոդելներից մեկի վրա առկա տպագորության համար, որում Հոնկոնգը և Մակաոն որպես առանձին տարածքներ են պատկերված:



20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
16:03
14:04
16:44
16:26
16:08
15:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44