Համյանքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության երկու դեպք։ Առաջին հողորդումը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց փետրվարի 11-ի ուշ երեկոյան։ Ըստ ահազանգի՝ այդ օրը, ժամը 13-ի սահմաններում, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում մի տղամարդ մոտեցել էր 76-ամյա կնոջ, օգնություն խնդրել, ապա ճարպկորեն թռցրել էր նրա ոսկյա մատանին։ Համայնքային ոստիկանները կնոջից հաղորդում ընդունեցին, անցան գործի և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արագ ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ մի տղամարդ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փետրվարի 13-ի ցերեկը 76-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։ *** Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացվեց ևս մեկ հաղորդում։ Խորենացու փողոցում գտնվող առևտրի կենտրոնում, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, գողացել էին ոսկյա շղթա և տեղը դրել մետաղյա ոսկեգույն շղթա։ Նյութական վնասը կազմել էր 380 հազար դրամ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և համայնքային ոստիկաններն անցան գործի։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Նոր Արեշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Դեպքից երկու օր անց երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։ Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02