Ողջու՛յն սիրելի հայրենակիցներ,
Այսօր Քննչական կոմիտեն վերջապես հրապարակեց երկար սպասված համալիր հետազոտության արդյունքները: Մոտ 140 էջանոց մասնագիտական փաստաթղթի հրապարակումից ժամ չանցած ՀՀ քննչական կոմիտեն, ի դեմս՝ Յուրա Իվանյանի տվեց մամլո ասուլիս, որի ժամանակ հնչեց, որ քրեական գործով հետապնդում չի լինելու: Յուրա Իվանյանը ներկայացրեց եզրակացության իր տարբերակը, 140 էջանոց փաստաթուղթը ամփոփելով 2 պարզունակ նախադասությամբ, որոնք չարտացոլեցին իրականությունը:
Ամուլսարն առանց հանքի նախաձեռնության անդամները հրապարակման պահից ուսումնասիրում են փաստաթուղթը և ի զարմանս մեզ, այս փաստաթղթում նշված են բազմաթիվ, տասնյակներով բացասական կետեր, թերացումներ, վտանգներ և մտահոգություններ Լիդիանի փաստաթղթերի վերաբերյալ:
Էլարդ ընկերությունը չի իրականցրել Ամուլսարում ինչ-որ հետազոտություններ, այլ ընդամենը ուսումնասիրել է Լիդիան Արմենիայի փաստաթղթերը և տվել եզրակացություն այդ փաստաթղթերի մասին: Մենք դեռ ամբողջությամբ չենք հասցրել ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և մեր վեջնական կարծիքը կասենք մեր բնապահպան մասնագետների հետ քննարկելուց հետո, սակայն մինչ այս պահը եզրակացություններում շատ հստակ նշված է, որ Լիդիանի հետազոտությունները թերի են, չեն արտացոլում ամբողջական պատկերը, սխալ են, պարզունակ են և չեն կարող բնութագրել տվյալ զգայուն տարածքում հանքարդյունաբերության իրականացման իրական վտանգները: Սակայն չգիտես ինչու Իվանյանը հնչեցնում է լրիվ հակառակ կարծիք, կարծես թե չի կարդացել հետազոտությունը:
Մենք խիստ մտահոգված ենք այս հայտարարությամբ և կասկածներ ունենք, որ այս հայտարարությունը ներկայացվելու է ՀՀ վարչապետին որպես եզրակացության արդյունք, սակայն եզրակացությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում որ մեզ ուզում են ազգովի մանիպուլյացիայի ենթարկել և մատների վրա ֆռռացնել:
ՉԻ ՍՏԱՑՎԻ, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է:
Ջերմուկի ժողովուրդն արդեն հավաքվել է այս ուշ ժամին և քննարկում է թե ինչ եղանակով է շարունակելու պայքարը: Ամուլսարն առանց հանքի նախաձեռնությունը ևս շարունակելու է պայքարը: Մենք հասնելու ենք Հայաստանի ժողովրդի և բնության համար ամենաշահավետ հանգուցալուծմանը, այն է ԱՄՈՒԼՍԱՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՔԻ:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02