Չեմ լսել, որ որևէ մեկի կողմից դա որակվի որպես կաշառք: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն գնահատականին, թե Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը որպես «կաշառք» է ընկալվում:
«Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը շատ երկրներում է կիրառվում. ընդունված սխեմա է: Ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է, իսկ նախագծով առաջարկվում է հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկան ՍԴ անդամի հարցը կարգավորել»-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք սա քաղաքական որոշում չէ՞, որն ուղղված է ՍԴ գործող դատավորներից ազատվելուն, նախարարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից ու ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է: Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական որոշում»:
Նախարարը և շեշտեց, որ առաջարկվող փոփոխությունը կամավորության սկզբունքով են լինելու:
Անդրադառնալով հարցի՝ սա նաև Կառավարության կողմից ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակի արձագա՞նքն է, Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Ասել եմ բազմիցս, որ պարոն Գրիգորյանի նամակի ինչ-որ հատված կա, որը կարող է հիմնավորումների հետ համընկնել, բայց նախագծի նպատակը Սահմանադրության 2015 թվականին փոփոխություններով սահմանված մոդելի ՍԴ ունենալն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02