Հնդկաստանն ի վիճակի է 5 տրլն դոլար ՀՆԱ-ի ծավալի հասնել առաջիկա հինգ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ազգին հղած ուղերձով հանդես գալով Անկախության օրվա տոնի առթիվ:
«Ես վստահ եմ, որ Հնդկաստանը կկարողանա հինգ տրլն դոլար տնտեսության հասնել առաջիկա հինգ տարում: Հնդկաստանն աստիճանական առաջընթաց չի ցանկանում: Մեզ անհրաժեշտ է ցատկ դեպի բարձունք»,- ասել է վարչապետը, որի ելույթը հեռարձակել են հնդկական հեռուստաալիքները:
Ավելի վաղ հուլիսին Հնդկաստանի ֆինանսների եւ կորպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը, ազգային բյուջեն ներկայացնելով խորհրդարանում, հայտնել է, որ երկրի տնտեսությունը 2014 թվականի 1,85 տրլն դոլարից աճել Է մինչեւ 2,7 տրլն դոլար:
Նա հավելել է, որ կառավարությունը հույս ունի, որ Հնդկաստանի տնտեսությունն արդեն այս տարի կհասնի 3 տրլն դոլար մակարդակին: Դրա հետ մեկտեղ առանձին տնտեսական վերլուծաբաններ նշում են, որ հնդկական արդյունաբերության մի շարք ճյուղերում վերջին ժամանակներս անկում է դիտվում, մասնավորապես, դա վերաբերում է ավտոմոբիլային արդյունաբերությանը, սպառողական եւ մի շարք այլ ապրանքների արտադրությանը, ձեռնարկատերերը կրճատում են արտադրությունը եւ աշխատատեղերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02